Եվրամիությունը մինչեւ հիմա Թուրքիային չի վճարել 3 մլրդ եվրոն, որը պարտավորվել էր վճարել Անկարայի հետ կնքած միգրացիոն գործարքի շրջանակում: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք 3 մլն փախստականի ենք ընդունել: ԵՄ-ն մեզ խոստացել էր 3 մլրդ եվրո վճարել: Մենք ստացել ենք 200-250 մլն եվրոն: Ինչու՞: Որովհետեւ նրանք անազնիվ են, կեղծ: Ասացին, որ կտան 3 մլրդ, եւ մինչեւ հիմա «տալիս» են»,- ասել է էրդողանը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում:
Էրդողանը նաեւ նշել է, որ ԵՄ-ն միգրացիոն խնդրով մտահոգվել է միայն այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել էր, որ պատրաստ է բացել ԵՄ-ի հետ իր սահմանները փախստականների առաջ:
Հիշեցնենք, որ 2016-ի մարտին Թուրքիան եւ ԵՄ-ն միգրացիոն գործարք էին կնքել, որի համաձայն Թուրքիան պետք է 3 մլրդ եվրո ստանալ փախստականներին իր երկրում պահելու, ինչպես նաեւ ԵՄ հասած սիրիացի փախստականներին հետ ընդունելու համար




























