Թուրքական կողմը դժվարություններ չի ակնկալում «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղի շինարարության հարցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին:
«Հիմա մեր նպատակը առաջին ճյուղի շինարարությունն է, եւ մենք այդ կապակցությամբ ոչ մի դժվարություն չունենք»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաեւ նշել է, որ առաջին ճյուղի շինարարությունը կախված է եվրոպական շուկայի պահանջներից:
Հաղորդվում էր, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք» նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիր էին ստորագրել:



























