Ջրային տնտեսության պետական հանձնաժողովը ՀԷՑ-ի օգնությամբ ինտերնետով կհետեւի ոռոգման էներգածախսերին:  Այս մասին նոյեմբերի 2-ին ասել է ջրային տնտեսության պետական հանձնաժողովի ղեկավար Արսեն Հարությունյանը 2017-ի պետբյուջեի լսումների ժամանակ:

Հանձնաժողովն արդեն պայմանավորվածություններ ունի ՀԷՑ-ի հետ՝ կապի մոդուլներ մատակարարելու հարցով: Դրանց օգնությամբ կարելի կլինի համացանցով հետեւել, թե որտեղ եւ ինչ պոմպեր են աշխատում, եւ կա արդյոք դրա անհրաժեշտությունը: Այնտեղ էլ ջրի ծախսի վերահսկման սարքեր են տեղադրվելու, նշել է նա: