Վենեսուելայի Ազգային ասամբլեայի պատգամավորները որոշել են չգործակել «քաղաքական գործընթացը», որի վերջնական նպատակը պետք է լինի երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պատասխանատվության կանչելն ու նրա հրաժարականը: Միաժամանակ ընդդիմադիր կուսակցությունների «Ժողովրդավարական միության բլոկ» կոալիցիան հրաժարվել է նոյեմբերի 3-ին բողոքի ակցիա կազմակերպելուց, որի մասնակիցները պլանավորում էին երթով անցնել մինչեւ Միրաֆլորեսի պալատ, փոխանցում է  DW-ն:

Ինչպես նշել են խորհրդարանի նախագահն ու պահպանողական «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունը, այս քայլը պետք չէ դիտարկել որպես կապիտուլյացիա, ընդհակառակը, այն ուղղված է քաղաքական ճգնաժամից ելք գտնելուն: