ԱՄՆ Այովայի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 2 ոստիկանների սպանության կասկածյալին:
Ավելի վաղ Սքոթ Մայքլ Գրին անունով տղամարդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Սպանությունը տեղի էր ունեցել Դե Մոյն քաղաքում, փոխանցում է BBC-ն: Սպանվածներին գտել էին նոյեմբերի 2-ին: Ոստիկանները պարեկային մեքենաների մեջ էին եղել: Ենթադրաբար նրանց դարանակալել էին եւ սպանել: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:



























