Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն՝ դաշնային հողերին լրացուցիչ 2.6 մլրդ եվրո կբաժանվի փախստականներին պահելու համար, փոխանցում է DW-ն:
Այդ միջոցները որոշել են հատկացնել դաշնային հողերի ընթացիկ տարվա իրական ծախսերի մասին ֆինանսական հաշվետվության արդյունքներն ամփոփելիս:
2015-ի սեպտեմբերից Բեռլինը հողերին մեկ փախստականի համար ամսական 670 եվրո է հատկացնում: 2016-ին այդ նպատակով նախատեսվում էր ծախսել 6.9 մլրդ եվրո: Ներկայիս հավելավճարն էլ գումարած՝ այդ թիվը կկազմի 9.5 մլրդ եվրո: Գերմանիայի կառավարությունը նաեւ հավանություն է տվել 2017-ին դաշնային հողերին լրացուցիչ 2.6 մլրդ եվրո կբաժանվի փախստականներին պահելու համար 5.72 մլրդ եվրո հատկացնել:




























