Ադրբեջանական լրատվամիջոցները իմաստային «ճշգրտումներ» են կատարել «Պակիստանի ռադիոյի» հաղորդագրության մեջ:

Այսպես՝ «Պակիստանի ռադիոյի» համաձայն՝ երկրի Առեւտրի եւ պաշտպանության նախարարությունը 500 մլն դոլարի համատեղ պլան է մշակել Ադրբեջան արտահանումը մեծացնելու համար: Որոշումը կայացվել է Իսլամաբադում համատեղ աշխատանքային խմբի կողմից: Նախարարության պատվիրակությունը կայցելի Բաքու արդեն այս ամիս: Համագործակցության համատղ պլանը նախատեսված է 5 տարով:

Ադրբեջանական լրատվամիջոցների մեկնաբանությամբ, այդ հաղորդագրությունը ներկայացվել է որպես «կես մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական արտադրանք Ադրբեջան մատակարարելն արագացնելուն ուղղված գործողությունների համատեղ պլան»: