Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բյուրոյի անալիզը ցույց է տվել, որ 2 տարի առաջ անհետացած մալայզիական «Բոինգ 777»-ը ընկնելուց առաջ անսպասելի հայտնվել էր պիկեի մեջ, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ չինական China Southern Airlines-ի հետ համատեղ Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող օդանավը 227 ուղեւորով ու անձնակազմի 12 անդամների հետ, անհետացել է  ռադարների էկրաններից:

Փորձագետների եզրակացության համաձայն՝ օդանավը անսպասելի սկսել է ընկնել կեսգիշերին մոտ: Օդանավի կործանման տարբեր տարբերակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կործանման վայրը պետք է լինի նշվաշ որոնման գոտում, սակայն 120 հազար քառ/կմ մակերեսով ծովի հատակն ամբողջությամբ ուսումնասիրել չի հաջողվել: