ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտպանել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին նրա էլեկտրոնային նամակագրության կապակցությամբ ՀԴԲ հետաքննության շրջանակներում:
Ընդ որում, Օբաման նշել է, որ հետաքննությունը պետք է ընթանա ամեն դեպքում:
«Ես կարծում եմ, որ կան որոշակի չափանիշներ, հետաքննությունը չպետք է հիմնված լինի ոչ ամբողջական տեղեկության, ինֆորմացիոն արտահոսքի վրա»,- ասել է Օբաման, փոխանցում է Reuters-ը:
Նա հիշեցրել է, որ նախորդ հետաքննության ժամանակ ՀԴԲ-ն պարզել էր, որ Քլինթոնը դիտավորյալ չի անձնական փոստն օգտագործել ծառայողական նամակագրության համար: «Այո, նա սխալներ է թույլ տվել, բայց դրանում օրենքով հետապնդելի ոչին չկա»,- ասել է Օբաման:




























