Հարավային Կորեայի նախագահի նախկին քարտուղար Ան Չժոն Բոմը կալանավորվել է կոռուպցիայի ու լիազորությունների չարաշահման մասին գործով հարցաքննությունից 48 ժամ հետո, հայտնում է հարավկորեական Կենտրոնական դատախազությունը։ «Կալանքի համար պատճառ են դարձել այն մտավախությունները, որ Ան Չժոն Բոմը կարող է ոչնչացնել ապացույցները ու ճնշում գործադրել գլխավոր ականատեսների վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Yonhap գործակալությունը հայտնում է, որ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն արդեն իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Խան Գվան Օկին, որը մինչ այդ զբաղեցնում էր ազգային հաշտեցման հարցերով նախագահական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Բացի դրանից նախագահն իր քաղաքական քարտուղար է նշանակել Խու Վոն Ջեին։
Նախագահ Պակ Կին Խեի նախկին քարտուղարին մեղադրում են, որ նա մի քանի խոշոր հարավկորեական ընկերությունների ստիպել է բազմամիլիոն փոխանցումներ անել երկու մասնավոր հիմնադրամների, որոնք կապ ունեն երկրի առաջնորդի ընկերուհու՝ Ճխվե Սուն Սիլի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։




























