Ռուսական Օրսկի ոստիկանները հետախուզում են հայտարարել կրկնակի սպանության մեջ կասկածվող 32-ամյա ադրբեջանցի Ռաուֆ Գարդաշովի նկատմամբ: Նախնական տեղեկություններով՝ նա սպանել է կնոջն ու փոքրիկ դստերը: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով province.ru-ն:
Զոհերի մարմինները հայտնաբերել են նոյեմբերի 2-ին: Զոհվածները Գարդաշովի 35-ամյա կինն ու նրանց 4-ամյա դուստրն են: Նրանց մարմինները գտել է զոհված կնոջ մայրը, ավագ երեխայի հետ զբոսանքից վերադառնալուց հետո: Հանցագործը կտրել է կնոջ եւ աղջկա կոկորդը:
Նախնական տվյալներով՝ Գարդաշովն Ադրբեջանի քաղաքացի է: Սպանության նախօրեին նա Միգրացիոն դաշնային ծառայությունից Ռուսաստանը լքելու հրաման է ստացել:


























