Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը վրդովմունք է հայտնել Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչի հայտարարությունների կապակցությամբ այն մասին, որ Եգիպտոսը իբրեւ Ռուսաստանին է փոխանցել «Միստրալ» նավերը մեկ եվրոյով, հայտնում է Agence France-Presse –ը։

«Մենք պարզապես վրդովված են, որ Լեհաստանը հրաժարվել է Ֆրանսիայից ուղղաթիռներ գնելուց։ Դա վատ գործելակերպ է։ Եվ առավել եւս անընդունելի է, որ իմ գործընկերը Սեյմում ելույթ ունենալով, վստահեցնում է, որ «Միստրալ» կարգի ունիվերսալ դեսանտային նավերը, որոնք Ֆրանսիան Եգիպտոսին է վաճառել, Ռուսաստանին են փոխանցվել մեկ խորհրդանշական եվրոյով»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ այդ իրավիճակը չի խանգարի Ֆրանսիային կատարել Լեհաստանի հանդեպ մինչ այդ ստանձնած պարտավորությունները։ Նախարարը նաեւ վստահեցրել է, որ Եգիպտոսին մատակարարված «Միստրալները» առաջվա պես նրան են պատկանում։