Մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուրջ 4.000 բողոք է ստացել: Այս մասին նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ տարեսկզբին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազմում երեխաների իրավունքների պաշտպանության նոր բաժին է ստեղծվել:

Ստեղծվել է նաեւ զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժին: Ըստ օմբուդսմենի, հաշվարկները ցույց են տվել, որ այս մասով անհրաժեշտ է 5-6 մլն դրամ հատկացնել: