Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 3-ին, բողոքի ակցիա են անում կառավարության մոտ։ Շուրջ 20 ընտանիք հավաքվել է կառավարության մոտ եւ պահանջում է լուծել իրենց բնակարանների խնդիրը։ Նրանք ապրում են վթարային շենքում եւ դեռեւս 88 թվականից պահանջում են իրենց նոր շենք տրամադրել։
«Մենք երեխաների հետ բնակվում ենք սարսափելի պայմաններում, անձրեւի ժամանակ ամբողջ տունը ջուր է լցվում, եկել ենք այսօր ու պահանջում ենք, որ վարչապետը մեզ ընդունի ու մեր խնդրին կոնկրետ լուծում տա»,-ասաց նա։
Նշենք, որ շատ բնակիչներ իրենց մանկահասակ երեխաների հետ էին եկել։



























