Թաիլանդի իշխանություները հոկտեմբերին արգելափակել են միապետության հասցեին վիրավորանք պարունակող 900 վեբհաշիվներ: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը:

Թաիլանդի փոխվարչապետ Փրաջին Չունթոնգն ասել է, որ ընդհանուր առմամբ 1,35 հազար համացանցային ապօրինի հաշիվ է հայտնաբերվել՝ հիմնականում միապետությանն ուղղված վիրավորանքներով:

Դրանցից 200-ը փակվել է Թաիլանդի ժամանակավոր սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն, իսկ 700-ը՝ դատարանի որոշմամբ: Ներկայումս իշխանությունները փորձում են դատարանի թույլտվությունն ստանալ մնացած 450 կայքերը արգելափակելու համար:

Դրանից զատ, կառավարությունը կապ է հաստատել Հարավարեւելյան Ասիայում Facebook-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար Սինգապուրում համագործակցության հարցը այդ սոցցանցում անհամապատասխան օգտահաշիվներն արգելափակելու համար:

Նախկինում հաղորդվել է, որ Թաիլանդի իշխանությունները Google-ի հետ են քննարկել միապետության հասցեին քննադատության մոնիթորինգ իրականացնելու հարցը: