Գործադիր իշխանությունների համակարգում պետք զարգացնել է ազդարարների համակարգ։ Այս մասին նոյեմբերի 3-ին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ տալով համապատասխան հանձնարարություն արդարադատության նախարարին։

Նրա խոսքով արտասահմանում գործում է ազդարարների ինստիտուտ ( այպես կոչված whistleblowers), որոնք տեղեկացնում են պետական մարմինների աշխատանքում թերացումների մասին։ Բայց փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի պայմաններում այդ մոտեցումները չեն կարող շատ արդյունավետ լինել։ «Տարբեր երկրներում այդ մարդկանց  կանոնավոր կերպով մի ոլորտից մյուսն են տեղափոխում, ինչը Հայաստանում նույնպես պակաս արդյունավետ կլինի»,- հավելել է Կարապետյանը։ Դրանից ելնելով՝ նա հանձնարարել է Արդարադատության նախարարին 2 ամսվա ժամկետում ներկայացնել առաջարկներ ազդարարների ինստիտուտի զարգացման մասին՝ ընդ որում այնպիսի առաջարկներ, որոնք արդյունավետ են հայաստանյան պայմաններում։