Ավելի ճիշտ կլիներ միջոցներ ուղղել ՄԻՊ գործող ինստիտուտի զարգացմանը, քան այլ կառույցների վրա։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ հանձնաժողովներում 2017-ի պետյուջեի նախագծի մասին լսումների ժամանակ։

Պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հարցին, թե որքանով է արդարացված ՄԻՊ ինստիտուտի գոյությունը ու արդյոք երկրին պետք է բիզնես օմբուդսմեն, Թաթոյանը նշեց, որ բիզնես- օմբուդսմենի ինստիտուտը կարեւոր է, բայց ՀՀ Սահմանադրության դրույթներն այնպիսին են, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով այլ կառույց չի ստեղծվել։ «Միակ կառույցը ՄԻՊ գրասենյակն է։ Ճիշտ կլիներ, եթե պետությունը իր միջոցները ուղղեր գործող ինստիտուտի զարգացմանը, այլ ոչ թե այլ կառույցների»,- շեշտել է Արման Թաթոյանը։