Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնացել է հայց ներկայացնել իր մասին վավերագրական ֆիլմի հեղինակին: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Զարմանալի ոչինչ չկա. դա այն է, ինչը Թրամփն անում է, երբ իրեն դուր չեկած ֆիլմ է թողարկվում»,- CNN-ի եթերում հայտարարել է շոտլանդացի ռեժիսոր Էնտոնի Բեքսթերը:
Չնայած սպառնալիքին, You’ve Been Trumped Too ֆիլմի հեղինակը մտադիր է հինգշաբթի Facebook-ում ֆիլմն օնլայն ցուցադրել անվճար:
Ֆիլմի եղինակը հուսով է, որ այն կդիտեն «հնարավորինս շատ ամերիկացիներ»:
Նոր ֆիլմը Բեքսթերի մեկ այլ վավերագրական ֆիլմի սիքվելն է դարձել, որը կոչվում էր You’ve Been Trumped: Ֆիլմում ներկայացված էր, թե շոտլանդական Աբերդինշիրում ինչպես է գոլֆի ակումբի շինարարությունն առնչվել տեղի բնակիչների շահերին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս ֆիլմի ցուցադրումը եւս Թրամփը փորձել է կասեցնել:




























