Հալեպի շրջակայքում ՌՏՈւ-ի եւ Սիրիայի ՌՕՈւ-ի թռիչքների դադարն օգտագործելով՝ հոկտեմբերի 28-ից գրոհայինները քաղաքի արեւելյան հատվածում նեխուժելու փորձեր են ձեռնարկել, նրանց հարձակումները հետ են մղվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ-ի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ գրոհայինները հարձակումներ են կատարել զվարճանքների այգու, ստվարաթղթի ֆաբրիկայի, Մինյան բնակավայրի շրջաններում: Ռուդսկոյի տեղեկություններով՝ Հալեպի արեւելյան հատվածում գտնվող գրոհայինները միեւնույն ժամանակ փորձել են կրակ բացել Սուք էլ Հայ շուկայի մոտ ստեղծված հումանիտար միջանցքի շրջանում:
«Գրոհայինների բոլոր հարձակումները հետ են մղվել: Արդյունքում՝ ահաբեկիչները զգալի կորուստ են կրել, այդ թվում 21 տանկ եւ հետեւակի 10 մարտական մեքենա, համազարկային կրակի 6 ռեակտիվ համակարգեր, 14 ականանետային հաշվարկ, 80 ավտոմեքենաներ, որոնց վրա տեղակայված են խոշոր տրամաչափի գնդացիրներ, նաեւ մահապարտ-ահաբեկիչների կողմից կառավարվող 12 պայթուցիկով ավտոմեքենաներ»,- ասել է Ռուդսկոյը:



























