Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Խաժակ Աղաբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի վերջին բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնեց Արծվիկ Մինասյանը (նախկինում՝ էկոնոմիկայի նախարար): Այսպիսով, ՀՅԴ-ն պահպանեց խոստացված 3 նախարարական պորտֆելները: