Հայաստանի կառավարությունը 100 մլն դրամ է (շուրջ 210 հազար դոլար) հատկացրել Գավառ քաղաքի թատրոնի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում:
Հիշեցնենք, որ Գավառում թատրոն կառուցելու որոշումն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, որը տրվել է 2012-13 թ.թ. մարզ այցելության ընթացքում:



























