Պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ այսօր` նոյեմբերի 3-ին, պատգամավորները կրկին բարձրացրին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի չներկայանալու հարցը:
«Ինչքան ժամանակ է, այս օրակարգը հայտնի չէ, ձեր նախարարը կարող էր չէ այնպես անել, որ մեկ ժամով ներկայանար»,- դիմելով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին` ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Փոխնախարարին այս հարցը զարմանալի թվաց:
«Պարբերաբար այդ հարցն եք բարձրացնում»,- ասաց Կարեն Նազարյանը: Արամ Մանուկյանն ու մյուս պատգամավորները հակադարձեցին` Նալբանդյանը պարբերաբար չի գալիս:
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, Նալբանդյանն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում:




























