ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Ուեսթչեսթերի շրջանում ավելորդ քաշից տառապող կինը տան շեմից գողացել է Հելոուինին երեխաների համար թողած կոնֆետները: Տեսախցիկների ֆիքսած կադրերը հայատնվել են համացանցում, հայտնում է The Daily Mirror-ը:
Հոլովակում երեւում է, թե ինչպես է անհայտ կինը տոպրակներից դատարկում բոլոր կոնֆետները եւ անհետանում ավարի հետ: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ:




























