Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստի ժամանակ չի հաստատել «Ժառանգություն» խմբակցության օրինագիծը ԽՍՀՄ ՊԱԿ նախկին աշխատակիցների լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին։ Օրինագիծը առաջարկում է սահմանափակել պետական պաշտոնների զբաղեցումը այն անձանց կողմից, ովքեր մինչեւ 1991 թ․ սեպտեմբերի 21-ը աշխատել են ՊԱԿ-ում, հետախուզության ու հակահետախուզության մարմիններում, կամ էլ համագործակցել են օտարերկրների հատուկ ծառայությունների հետ։

Բացի բուն օրենքի անբավարար մշակումից, պետք է նկատել, որ եվրոպական կառույցները , այդ թվում Խորհրդարանական վեհաժողովը ու ԵԽ Վենետիկի հանձնաժողովը համարում են, որ լյուստրացիան, այն էլ հստակ հիմնավորվածը, թույլատրելի է նոր ռեժիմի գոյության միայն առաջին տարիներին։ «Հետխոհրդային հանրապետությունների ու նախկին սոցճամբարի երկրների համար վերջին ժամկետը համարվում է 1999-ի վերջը, քանի որ մինչ այդ նոր իշխանության կառույցները համարվում են արդեն ձեւավորված։ Եթե այն հիմա անցկացնենք, ապա դա կարող է դառնալ քաղաքական ընդդիմախոսների վրա իշխանությունների ճնշման միջոց»,- ասել է արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։