Հայաստանի ԱԳՆ գործունեության համար 2017-ին պետբյուջեից 13 մլրդ 589 մլն դրամ է հատկացվելու։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուգազյանը  ԱԺ հանձնաժողովներում 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ։  

Նրա խոսքով ՀՀ ԱԳՆ-ն իրականացնում է 10 բյուջետային ծրագրեր։ Դեսպանատների ու դիվներկայացուցչությունների համար, ըստ Ատոմ Ջանջուգազյանի, հատկացվելու է 9 մլրդ 679 մլն դրամ։ ԱԳՆ աշխատակազմի ծախսերի համար ՝ 1․5 մլրդ դրամ։