Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում այցելել են Ադրբերջանի դատապարտված քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին: Ի պատասխան NEWS.am-ի հարցին այս մասին հայտնել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության լրատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Նոյեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղում հերթական այցելությունն է կատարել ազատազրկված երկու ադրբեջանցիներին եւ նրանց հնարավորություն է տվել հարազատների հետ ընտանեկան բնույթի նորություններ փոխանակել: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն կանոնավոր կայցելի նրանց, որպեսզի իրականացնի նրանց պահման պայմանների եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի դիտարկում, նաեւ որ իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն ունենան»,- նշել է Էթերի Մուսայելյանը:




























