ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ամերիկացի ընտրողների շրջանում 2-3 տոկոսային կետով առաջ է մրցակից հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից:

New York Times-ի եւ CBS-ի համատեղ հարցումների համաձայն՝ Քլինթոնին աջակցում է հարցվածների 45 տոկոսը, իսկ Թրամփին՝ 42 տոկոսը: Հետազոություններն անցկացվել են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը: Դրանց մասնակցել է 1333 ընտրող:

Ընդ որում, ABC –ի եւ  Washington Post-ի հարցման համաձայն՝ Քլինթոնին աջակցում է հարցվածների 47, իսկ Թրամփին՝ 45 տոկոսը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին: