Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Իտալիայի իշխանություններին մեղադրել է փախստականներին խոշտանգելու մեջ: Այս մասին ասված է կազմակերպության զեկույցում, փոխանցում է Lenta-ն:

«Իտալացի ոստիկանները ծեծել են, էլեկտրաշոկ եւ սեռական նվաստացման մեթոդներ են կիրառել մի խումբ փախստականների նկատմամբ՝ ստիպելով նրանց մատնահետքերի հանձնման ընթացակարգ անցնել»,- ասված է փաստաթղղթում:

Էրիթրեայից 25-ամյա մի կին պատմել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցը հարվածել է իր դեմքին այնքան, մինչեւ նա դակտիլոսկոպիա չի անցել:

Մի քանի հոգի հայտնել են, որ ռետինե մահակներով եւ էլեկտրաշոկով հարվածների են ենթարկվել: Դարֆուրցի 16-ամյա դեռահասի խոսքով՝  հարվածել են իր որովայնին, կրծքին եւ ոտքերին:

Միգրանտներից մեկը պատմել է, որ իրեն ծեծել են էլեկտրաշոկերով՝ ստիպելով մերկանալ: Դրանից հետո նրան նստացրել են ալյումինե աթոռին, որի նստատեղը անցք է ունեցել: Ոստիկաններից մեկը աքցանով բռնել է նրա ամորձիները եւ 2 անգամ ձգել:

Միաժամանակ զեկույցում ասվում է, որ ոստիկանների վարքը մեծամասամբ պրոֆեսիոնալ է մնում, սակայն հետազոտության արդյունքները լուրջ մտահոգության առիթ են տալիս: