ԱվտոՎԱԶ-ը սկսել է իր դիլերներին մատակարարել Lada XRay մոդելի ամենաարագ տարբերակը՝ 1.8 լ ծավալով շարժիչով եւ մեխանիկական փոխանցման տուփով: Հեչբեքի գինը սկսվում է 669 հազար ռուբլուց, հայտնում է Motor-ը:
XRay-ի նոր մոդիֆիկացիան ունի 122 ձիաուժ հզորությամբ, 1.8 լ ծավալով շարժիչ եւ Renault 5-աստիճանի մեխանիկական տրանսմիսիա: Հեչբեքը կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 10.4 վայրկյանում:
Ամենաարագ XRay-ը հասանելի է Advanced փաթեթով Optima կոմպլեքտով:



























