ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին։
Նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատեղեկատվություն է և բնակավայրերի թիրախավորումը բացառված է:
ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:




























