Նոյեմբերի 18-20-ին Դիլիջանում կկայանա «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով Բիզնես ինովացիոն ֆորումը: Միջոցառման նպատակն է թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների եւ շփումների միջոցով վեր հանել Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները, քննարկել դրանք հաղթահարելու եղանակներն ու ծրագրերը։
Միջոցառման ընթացքում կլինեն թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, success story-ների եւ տեխնոլոգիաների ներկայացումներ, շփումներ եւ անհատական հանդիպումներ:
ֆորումի շրջանակում կքննարկվեն 4 հիմնական թեմաներ՝ նորարարական ապրանքներ եւ ծառայություններ, բիզնես պրոցեսների զարգացում ինովացիաների միջոցով, գիտելիքներ նորարարության եւ զարգացման համար, ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն:
Բիզնես ինովացիոն ֆորումը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ):
Այս տարի ֆորումի հիմնական գործընկերն է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Մասնավոր ոլորտի զարգացման եւ ՓՄՁ աջակցության ծրագիրը։



























