Եվրախորհրդարանի՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով բանակցությունների ներկայացուցիչ Գի Վերհոֆշթադթը ողջունել է Լոնդոնի Բարձր դատարանի որոշումն այն մասին, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը չի կարող սկսվել առանց խորհրդարանի հավանության, փոխանցում է BBC-ն:

«Կարեւոր է, որ Բրիտանիայի խորհրդարանը ընդգրկված լինի ԵՄ կազմից դուրս գալու գործընթացում, ինչպես արդեն ընդգրկված է եվրոպական խորհրդարանը: Երկու խորհրդարանների քննարկումները կօգնեն առավել բարենպաստ եզրափակիչ համաձայնության հասնել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար»,- ասել է նա: