Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է կուսակցության համանախագահների ու մյուս անդամների ձերբակալությանը։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Այս տարի Թուրքիայում 1915 թիվն է, իսկ այս օրը՝ ապրիլի 24-ը։  Թույլ չենք տալու կրկին մեր երկիրն ու երիտասարդությանը այրեն։ Գլուխ չենք խոնարհելու թե դրսում, թե բանտի ներսում»։

Նշենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը ձերբակալվելել HDP-ի համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը եւ եւս 9 քուրդ պատգամավորներ։