Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք օրենքներ է ստորագրել, որոնք ավելի վաղ ընդունել էր Ազգային ժողովը։
Սարգսյանը ստորագրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:




























