Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը չի քննարկվում, բայց եթե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կապված հարցերում զգալի որակյալ տեղաշարժ արձանագրվի, ինչ-որ փուլում այդ հարցը կարող է բարձրացվել: Գրուզիա Օնլայնի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ կապերի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսպես է մեկնաբանել ՌԴ Ագ փոխնախարար Գրիգորի Կարասինի հարցազրույցը, որում նա խոսել է ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների մասին:
«Ռուսաստանն այս տարեսկզբից պարզեցրել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, նրանց կողմից տրամադրված վիզաների թիվը զգալիորեն աճել է: Մենք չենք կարող Ռուսաստանին պարտադրել ավելի պարզեցնել գործընթացը կամ չեղարկել վիզային ռեժիմը: Դա նրանք պետք է որոշեն»,- ասել է նա:



























