Իրաքյան բանակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել է Մոսուլի արեւելյան հատվածի վեց թաղամասեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքի ազատագրման գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլամիր Յարալան:
«Հակաահաբեկչական ստորաբաժանումներն այսօր ազատագրել են Մոսուլի արեւելյան Ալ-Մալյաին, Աս-Սամահ, Ալ-Հադրա, Քիրքուքլի, Ալ-Քուդս եւ Ալ-Քարամա թաղամասերը»,- հրամանատարի խոսքերն է մեջբերում «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:




























