Ադրբեջանում բնակելի տունը քանդել են մինչ տան տերը հիվանդ երեխային բժշկի էր տարել, հայտնում է Minval.az-ը:

Ապշերոնի շրջանի բնակիչ Ինթիգամ Բայրամովը երեխային բժշկի էր տարել, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ իր տունը քանդել են: Նրա խոսքով՝ տունը քանդել են գործադիր իշխանության ներկայացուցիչները, թեպետ բոլոր փաստաթղթերը կարգին են եղել: «Ինձ նախապես չէին զգուշացրել, որ տունը քանդելու են: Իմ երեխան հիվանդ է, այդ պատճառով ես նրան բժշկի էի տարել: Նրանք եկել են եւ քանդել են տունս, երբ ես տանը չէի: Ես ապամոնտաժման մասին ոչ մի կարգադրություն կամ դատարանի որոշում չեմ ստացել: Նրանք քանդել են նաեւ հարեւան տների ցանկապատերը, ուզել են քանդել նաեւ նրանց տները, բայց տերերը տանն են եղել եւ թույլ չեն տվել»:

Ինթիգամ Բայրամովը նշեց, որ իրենք աղքատ են ապրում, իսկ երեխան առաջին կարգի հաշմանդամ է: «Այս տարածքում շինարարության համար ոչ մի արգելք չկա: Այստեղ ոչ մի պետական ծրագիր չի իրականացվում, նավթատար խողովակներ կամ էլեկտրահաղորդման գծեր չեն անցնում: Սա ամբողջովին բնակելի զանգված է:

Ես մեծ դժվարությամբ կառուցել էի այս տունը, իսկ այն քանդեցին: Այդ օրվանից մենք փողոցում անձրեւի տակ ենք մնացել: Երեխաս հիվանդ է, մեծ շատ ծանր վիճակում են դրել»,- ասել է նա: