2017-ին Հայաստանում մանկավարժերի աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ԱԺ հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ։

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարց է տվել մանկավարժերի աշխատավարձերի, հանրապետության դպրոցների ֆինանսավորման կարգի վերանայման անհրաժեշտության մասին, քանի որ ըստ աշակերտի քանակի դպրոցների ֆինանսավորումը չի համապատասխանում ծրագրային բյուջետավորմանը։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ նախարար Լեւոն Մկրտչյանը շեշտեց, որ 2017-ին փոփոխություններ նախատեսված չեն։