ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի Օպերայի եւ բալետի թատրոնի հանդիսատեսին զայրացրել է այն, որ դերասանը ներկայացման ժամանակ հանել է իր վարտիքը, հայտնում է Lenta-ն: Դա տեղի է ունեցել ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի բեմադրած «Գարգանտյուա եւ Պանտագրյուել» ներկայացման ժամանակ:
Հանդիսատեսը սկսել է լքել դահլիճը այդ տեսարանից հետո: Ոմանք դիմացել են մինչեւ ընդմիջում, ապա միայն հեռացել: Ներկայացման ավարտին ներկաների մեկ քառորդն արդեն լքել էր սրահը: «Ռեժիսորն ուսումնասիրում է մարդկային մարմնի էությունը: Բոգոմոլովը դիտավորյալ հրաժարվում է վեպի քաղաքական, կրոնական եւ սոցիալական գծերից, որպեսզի ամբողջովին կենտրոնանա մարդկային էության վրա»,- ասված է ներկայացման անոնսում:
«Մեր նպատակը հանդիսատեսին մարմնականության զգացողության մեջ ընկղմելն է, որը ամոթից վեր է: Քանի որ Ռաբլեն չունի ամոթ հասկացություն որպես այդպիսին»,- բացատրել է ռեժիսորը:



























