Հայաստանի մշակույթի ոլորտին 2017-ի պետական բյուջեից հատկացվելու է 26 մլրդ, 199․5 մլն դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Ֆինանսների առաջին փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուգազյանը ԱԺ հանձնաժողովներում 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ։
Նրա խոսքով, 2016-ին հատկացված 26 մլրդ 900․8 մլն դրամի համեմատ՝ միջոցների կրճատում կա։ Պետկառավարման մարմինների համար նախատեսված ծախսերը, ըստ փոխնախարարի, կկազմեն 1 մլրդ 384․8 մլն դրամ ՝ 2016-ի 1 մլրդ, 421․1 մլն դրամի համեմատ։ Վերանորոգմանն ու շինարարությանը հատկացվելու է 1 մլրդ․ 86 մլն դրամ ՝ 2016-ի 1 մլրդ, 419․5 մլն դրամի համեմատ։



























