ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում սկյուռը հարձակվել է ծերանոցի բնակիչների վրա, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Սկզբում կենդանին հարձակվել է փողոցում գտնվող տղամարդու վրա: Երբ տղամարդը մի կողմ էլ նետել կրծողին, նա հայտնվել էր ծերանոցում, որտեղ շարունակել էր հարձակումները: 3 մարդ հոսպիտալացվել էր, սակայն որոշ ժամանակ անց նրանք դուրս են գրվել: Սկյուռը կարողացել է փախչել, նախքան փրկարարների ժամանելը:




























