Հորդանանում հրաձգությունից 2 ամերիկացի զինվորական հրահանգիչ է զոհվել: Հորդանանի պաշտոնական հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, որ մահվան պատճառը հրաձգությունն է եղել, փոխանցում է BBC-ն:

Հորդանանի բանակում գործակալության աղբյուրը հայտնել է, որ հրահանգիչները սպանվել են ռազմաբազայի մոտ:

Մեքենան, որում եղել են հրահանգիչները, չի ենթարկվել անվտանգության ուժերի՝ կանգ առնելու հրամանին: Եվս մեկ ամերիկացի եւ Հորդանանի բանակի սպա վիրավորվել են:

Հորդանանը ԱՄՆ մերձավոր դաշնակիցն է տարածաշրջանում: Երկրում կա մի քանի հարյուր ամերիկացի զինվորական հրահանգիչ: