Սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացման համար 1,3 մլրդ դրամ կհատկացվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ հանձնաժողովներում 2017 թվական պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարել է ֆինանսների առաջին փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Փոխնախարարի խոսքով՝ այս ոլորտում տեղ է գտել բյուջետային միջոցների կրճատում: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ծրագրերի իրականացման համար կհատկացվի 5 մլրդ 454 մլն դրամ: