Սաուդյան Արաբիայի իշխանությունները 23-ամյա Մունիր Ադամին մահապատժի են դատապարտել 5 տարի առաջ հակակառավարական ակցիայի մասնակցելու համար, հայտնում է Mirror-ը:
Պարբերականի տվյալներով՝ լսողությունն ու մասամբ տեսողությունը կորցրած տղամարդուն պատրաստվում են գլխատել: Հետաքննության վարկածի համաձայն՝ 2011-ին բողոքի ակցիայի ժամանակ նա հարձակվել էր ոստիկանների վրա: Ձերբակալության պահին Ադամը 18 տարեկան էր:
Դատապարտյալի ընտանիքը բողոքել է, որ տարիներ շարունակ նրան թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ: Հարազատները նշել են, որ Ադամը կտտանքների տակ է խոստովանել իր արարքը: Տղան 6 տարեկանում հաշմանդամ էր դարձել, իսկ բանտում վերջնականապես զրկվել էր լսողությունից:




























