Թուրքիայում նոյեմբերի 3-ի գիշերը ձերբակալված քուրդ պատգամավորներից 7-ի նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացրել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ դատարան տեղափխված քուրդ պատգամավորներից 3-ին ազատ են արձակել, իսկ կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի ու եւս 5 պատգամավորի նկատմամբ կալանման որոշում է կայացվել։

Նշենք, որ կալանված քուրդ պատգամավորների նկատմամբ առաջադրվել է հիմնականում «ահաբեկչական կառույցի անդամ լինել» կամ «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով՝ ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անել» մեղադրանքներով։