ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիան հերքում է իր մասնակցությունը Իրաքի Մոսուլ քաղաքի Համամ էլ Էլիլ բնակելի թաղամասի ռմբակոծությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հակաահաբեկչական գործողության շտաբը:

«Մենք Համամ էլ էլիլի մոտակայքում որեւէ ավիահարված չի հասցրել»,- ասել է շտաբի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն հոկտեմբերի 26-ին հարվածներ է հասցրել Համամ էլ էլիլի բնակելի թաղամասերին, տուժել են խաղաղ բնակիչներ, վնասվել է մի մզկիթ:

«Կոալիցիան հակված է ճշգրիտ պլանավորել գործընթացներն ու ընթացակարգերը՝ ձգտելով նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչությանը սպառնացող ռիսկերը: Կոալիցիան ջանքեր է գործադրում համապատասխան թիրախները որոշելու եւ խոցելու համար, սակայն միաժամանակ քաղաքացիական բնակչության կողմից զոհերից խուսափելու համար»,- ասել է նա: