Ամերիկահայերը Պետդեպին կոչ են արել բողոք հայտնել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նկատմամբ գործողությունների դեմ:
ԱՄՆ հայ դատի հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ Վաշինգթոնը պետք է հրապարակավ բողոք հայտնի հակաժողովրդավարական միջոցների դեմ եւ պահանջի անհապաղ ազատել կուսակցության ներկայացուցիչներին, որոնց ապօրինի բանտարկել է էրդողանի ռեժիմը:
Հայ դատը խնդրել է նամակներ գրել Պետքարտուղարությանը՝ կոչ անելով վճռական գործել Թուրքիայում ժողովրդավարական վերջին ձայնը լռեցնելու էրդողանի ջանքերի դեմ:
Հայերը նաեւ իրենց համերաշխությունն են հայտնել քրդերին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան դեմ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանները ձերբակալել էին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեդաղին եւ 9 քուրդ պատգամավորների:




























