Ալժիրի բանակը ոչնչացրել է «Իսլամական Մաղրիբի երկրների Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:

Բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ զինվորականները Ջիջելի շրջանում ոչնչացրել են 2 վտանգավոր ահաբեկիչների: Գրոհայիններից մեկը «Ալ Կաիդայի» հյուսիսաֆրիկյան թեւի ղեկավար Աբու Հարունն է եղել:

Բանակը գործողությունների ընթացքում առգրավել է 2 գնդացիր եւ այլ զինամթերք: