Չեխիայի իրավապահ մարմինները 93-ամյա նախկին կոմունիստին մեղադրանք են ներկայացրել 1950-ական թվականներին գյուղացիներին կուլակաթափ անելու համար, հայտնում է Aktuálně-ը:
«Այդ մարդը Կոմունիստական կուսակցության համար գործառույթներ իրականացնելիս ղեկավարել է բարձրաստիճան անձանց, որոնց ապօրինի գործունեությունը հանգեցրել է գյուղացիների բռնագաղթի»,- ասել է կոմունիստական հանցագործությունների հետաքննության եւ փաստաթղթավորման վարչության ներկայացուցիչ Եվա Միխալկովան:
Նրա խոսքով՝ մեղադրյալը մասնավոր գյուղատնտեսության ոչնչացման գործողությունների շրջանակում տներից վտարել է տասնյակ ընտանիքների:



























