Ամերիկյան ռազմական գերատեսչությունը հաստատել է այն տեղեկությունը , որ «Ալ Կաիդա» խմբավորման ավագ դաշտային հրամանատար Ֆարուկ ալ- Քաթանին սպանվել է Աֆղանսրանի արեւելքում Կունար նահանգում գերճշգրիտ հրթիռային հարվածի հետեւանքով, հայտնում է BBC–ն։
Ալ- Քաթանիի հավանական ոչնչացման մասին տեղեկություններ էին հայտնվել դեռ հոկտեմբերի վերջին, բայց Պենտագոնը զերծ էր մնացել մեկնաբանություններից մինչեւ ռազմական գործողության վերջնական արդյունքների ամփոփումը։ «Ալ Կաիդայի» եւս մեկ պարագլուխի՝ Բիլյալ ալ-Ուիթաբիի ճակատագիրը, որը ամերիկյան հարձակման ժամանակ կարող էր ալ-Քաթանիի հետ լինել, դեռ անհայտ է։
ԱՄՆ-ը 2016-ի փետրվարին ալ- Քաթանիին ներառել է աշխարհի ամենաշատ որոնվող ահաբեկիչների ցանկում։ Ենթադրում են, որ նա է Եվրոպայում ու ԱՄՆ-ում հարձակումների կազմակերպիչներից մեկը։ Պենտագոնում նրա մահը որակում են լուրջ հարված «Ալ Կաիդա»-ին։




























